Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: 
Ըստ ԱԱԽ մամուլի հաղորդագրության՝ հանդիպմանը հաջորդել է “Հայաստանի Հանրապետության գործունեությունը ՀԱՊԿ շրջանակներում” խորագրով կլոր սեղանի նիստը, որի ընթացքում ընդգծվել է, որ ՀԱՊԿ շրջանակներում ընթացիկ տարում իրականացվել են մեծ ծավալի աշխատանքներ, այդ թվում 2012թ. համատեղ միջոցառումների պլանի կատարման ուղղությամբ:
Քննարկվել են հայկական կողմի և ՀԱՊԿ քարտուղարության միջև հետագա փոխգործակցության, կազմակերպության գործունեության հետագա զարգացման և կատարելագործման հարցեր:
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպման, ինչպես նաև ,Հայաստանի Հանրապետության գործունեությունը ՀԱՊԿ շրջանակներումե խորագրով կլոր սեղանի նիստի արդյունքներով ստորագրվել է արձանագրություն, որում տեղ են գտել կայացած քննարկումների ժամանակ ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ:




Լրահոս