
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատմել է, որ խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին թույլ տալ իրեն հրաժարական տալ, հաղորդում է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանը:
«Երիտասարդությունը մեծանում է: Այս տարածաշրջանին դաշնային կենտրոնն ավելի շատ աջակցում է, քան մնացած շրջաններին: Կարծում եք` ինձ համար հե՞շտ է: Ասում եմ՝ հաճույքով 20 անգամ խնդրել եմ, որպեսզի ինձ բաց թողնեն: Ես չեմ կառչում իմ աթոռից: Լինել հանրապետության ղեկավար` մեծ պատասխանավություն է Ամենազորի, ժողովրդի, նախագահի առջև: Ես այդ պաշտոնը չեմ խնդրել: Ես այդ պաշտոնից երբեք չեմ կառչել: Ես խնդրել եմ ու այսօր էլ խնդրում եմ. ես հաճույքով պատրաստ եմ թողնել պաշտոնս: Մենք լավ թիմ ունենք»,- ասել է Կադիրովը: