
Բռնցքամարտի համաշխարհային միությունը (WBA) հատուկ տիտղոս է սահմանել Ֆլոյդ Մեյվեյզեր-Մեննի Պակյաո մենամարտի հաղթողի համար: Տիտղոսը կկրի «Հաղթանակի մարդ» անվանումը:
Ավելի վաղ «դարի մենամարտ»-ի հաղթողի համար հատուկ գոտի էր նախապատրաստել նաև WBC-ն: «Մեյվեյզեր-Պակյաո մենամարտն, անշուշտ, կգրվի համաշխարհային բռնցքամարտի պատմության էջերում և WBA-ն հպարտ է իր լուման ներդնել այդ մենամարտի կայացման գործում: Մենք հատուկ տիտղոս ենք սահմանել` երկու մեծագույն բռնցքամարտիկներին մեր հարգանքը ցուցադրելու համար»- նշել է WBA-ի նախագահ Ժիլբերտո Խեսուս Մենդոսը: