
Բրիտանական խանութներում հայտնվել են կարմիր միջուկով խնձորներ, որոնք ստացել են Raspberry Ripple անվանումը: Raspberry Ripple-ը “գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ” չէ, այլ խնձորի բնական տեսակ, որն աճում է սովորական մասնավոր այգում: Այն հայտնաբերել են ինը տարի առաջ։ Այս ամբողջ ժամանակահատվածում այգեպաններն աշխատել են այս տեսակի կատարելագործման վրա: Նրանք ստիպված են եղել տնկել 100 ծառ, որպեսզի ստանան ամբողջովին կարմիր խնձորներ: