
Հոկտեմբերի 15-ին, ժամը 21.00-ին, Երեւանի Մաշտոցի պողոտայում ոստիկանության ծառայողներին է մոտեցել մի կին եւ մատնացույց անելով 1946 թ. ծնված Սեդրակ Մ.-ին` հայտնել, որ նա իրենից գումար է հափշտակել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Սեդրակ Մ.-ն, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ պարզվել է, որ ս/թ սեպտեմբերին Մաշտոցի պողոտայում նա բացահայտ հափշտակել է կնոջ տոպրակը, որի մեջ եղել է 18.000 դրամ եւ 2 բջջային հեռախոս: Կատարվում է նախաքննություն: