Անի Զախարյանը` նոր ձևավորված ազգային-ազատագրական շարժման և «Հիմնադիր խորհրդարանին» միանալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 24-ին Հայաստանի «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախրայանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եկած մարդկանց բաժանեց հատուկ թերթիկներ, որտեղ իրազեկում էր այն մասին, որ Հայաստանում մեկնարկում է ազգային-ազատագրական-քաղաքական նոր շարժում։

Armlur.am-ի հետ զրույցում Անի Զախարյանը մանրամասնեց, թե ինչ շարժում է, երբվանից են սկսել և ինչ հետագա անելիքներ կան: «Այդ շարժումը նախաձեռնել ենք երկու հոգով` ես և սփյուռքի իմ գործընկեր Ավետիս Կալայկյանը, ով ժամանակին Հայաստանում լուրջ գործունեություն է ծավալել և դրա համար որոշակի ժամանակահատված եղել է քաղբանտարկյալ: Այնուհետև տեղափոխվել է Ֆրանսիա: Նրա գաղափարներին ավելի մոտիկից ծանոթանալուց հետո հասկացա, որ մեր գաղափարները համընկնում են, ազգային նկրտումներ ունի նա: Սակայն ես չեմ ուզում շարժումը անձնավորել: Ես շատ ակտիվ հանդիպումների մեջ եմ տարբեր ազգային ուժերի հետ»,- մանրամասնեց Անի Զախարյանը: Վերջինս նշեց, որ շուտով սկսելու են կուսակցական մակարդակով հանդիպումներ անցկացնել:

Նրանք շեշտը դնելու են կուսակցության կին անդամների վրա, քանի որ վերջիններս, Զախարյանի խոսքով, շատ ավելի ակտիվ են նույնիսկ Ազգային ժողովում, քան շատ տղամարդ պատգամավորներ: «Ես շատ կուզենամ, որ կանանց մեջ գտնվեն խոհեմությունը և հասկանանք, որ հանուն մեր երեխաների ապագայի, փոխենք իրականությունը»,- նշեց Ա. Զախարյանը:

Հարցին, եթե ազգային-ազատագրական գաղափարներով են առաջնորդված, այդ դեպքում հնարավո՞ր է միանան «Հիմնադիր խորհրդարան»-ին, որը ևս ազգային-ազատագրական պայքար է սկսել Հայաստանում, Զախարյանը պատասխանեց, որ իրենք կհամագործակցեն բոլորի հետ, եթե իրենց գաղափ06արները համընկնում են:




Լրահոս