
Armlur.am-ի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով, դատախազությունը Քննչական կոմիտեից պահանջել է ՀԽ կալանավորված անդամներ Ժիրայր Սէֆիլյանի և ընկերների մասով հարուցված քրեական գործի նյութերը:
Armlur.am-ը տեղեկությունը հաստատեցին դատախազության հանրային կապերի բաժնից` հավելելով, որ ներկա պահին հսկող դատախազը գնացել է գործի նյութերը քննչական կոմիտեից վերցնելու: Նշենք, որ հսկող դատախազը գնացել է քննչական կոմիտե: