Դպրո՞ց, թե եկեղեցի, աշխատատե՞ղ, թե եկեղեցի: Սա այլ հարց է, որն առաջանում է երկրում տիրող տնտեսական ճգնաժամի հետևանքով: Մեծ թվով եկեղեցիների կառուցման վերաբերյալ նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Վերջինս Armlur.am-ի հարցին` ո՞ր տարբերակն է իր համար ընդունելի` եկեղեցի՞ն, թե աշխատատեղը, Արշակյանը պատասխանեց. «Կարծում եմ` պետք է համատեղել: Աշխատատեղերն առանց հոգևոր միջավայրի, ոչնչի չեն կարող հանգեցնել: Բայց ես կարծում եմ. չպետք է նման հարց առաջանա` աշխատատե՞ղ, թե եկեղեցի»,- ասաց Արշակյանը:
Նրա խոսքով` Հայաստանում հավատացյալների թիվը բավական մեծ է, և նրանց համար անհրաժեշտություն են եկեղեցիները:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: