Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում, անհայտ քաղաքացին ահազանգել է Ոստիկանության Վանաձորի բաժին և հայտնել, որ Կարեն Դեմիրճյան 25 հասցեում երիտասարդ տղայի կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan .com-ը՝ նշված վայր են մեկնել Ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ քննչական խումբը, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Շուշանյանի գլխավորությամբ:
shamshyan .com-ը հայտնում է, որ օպերատիվ քննչական խումբը նշված հասցեում, որը կոչվում է ,Բուրատինոե ռեստորան, հայտնաբերել է 37-ամյա Ա. Խաչատրյանի դին՝ կախված վիճակում: Մահացած երիտասարդը ամուսնալուծված էր և ժամանակավորապես բնակվում էր նշված ռեստորանում: