
Հոկտեմբերի 15-ին, ժամը 21.30-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ հոսանքահարվել և Լոռի բերդ գյուղի մոտակայքում գտնվող Ձորագետ գետի կիրճն է ընկել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Գևորգ Դոխոլյանը, ով տեղում մահացել է. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Փրկարարները դուրս են բերել Գ. Դոխոլյանի դին: