Բակո Սահակյանն ընդունել է ֆրանսիացի մի խումբ դիտորդների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 30-ին ընդունել է 2015թ. մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած ֆրանսիացի մի խումբ դիտորդների` Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Ֆրանսիա-Արցախ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրերին անկեղծ բարեկամության համար եւ բարձր գնահատել նրանց դիտորդական առաքելությունը` հավելելով, որ աշխարհի առաջատար պետությունների ներկայացուցիչների նկատառումները կարեւոր են Արցախում ժողովրդավարության զարգացման համար:

Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:




Լրահոս