
Վաղը՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Կիպրոսի Հանրապետություն՝ մասնակցելու Նիկոսիա քաղաքում կայանալիք “Փաստաթղթերի առաքումը` որպես վարույթի կողմի տեղեկատվություն ստանալու իրավունքի էական տարր” թեմայով միջազգային գիտաժողովին։
ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե գիտաժողովը կազմակերպվում է Դատական կատարողների միջազգային միության կողմից: