
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ստորագրել է Բիձինա Իվանիշվիլիին Վրաստանի քաղաքացիություն տրամադրելու մասին հրամանը:
Նշենք, որ Բիձինա Իվանիշվիլին հանդիսանում է Վրաստանում խորհրդարանական ընտրություններում հաղթած “Վրացական երազանք” կոալիցիայի առաջնորդը, ով հավակնում է դառնալ Վրաստանի վարչապետը: Իվանիշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկվել է 2011-ի հոկտեմբերի 11-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրամանով: