
Պապուա Նոր Գվինեայում 6.9 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժի էպիկենտրոնը տեղակայված է եղել Ռաբաուլ նավահանգստային քաղաքից 150 կմ հարավ: Զոհերի ու ավերածությունների մասին դեռևս չի հաղորդվում:
Ինչպես նշում է «Ռոսսիա 24» հեռուստաալիքը, Ռաբաուլն արդեն մեկ անգամ երկրի երեսից ջնջվել է 1994 թ. գրանցված հզոր երկրաշարժի արդյունքում:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին վերջին տարիների ամենահզոր երկրաշարժն էր գրանցվել Նեպալում: Երկրաշարժի արդյունքում զոհվել է 5500 մարդ, տասնյակ հազարավորները տուժել են: