
Այսօր Երևանի Աբովյան փողոցից Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկվել 35-ամյա Լուկա Ալանիձեն և 31-ամյա քրեական հեղինակություն Լաշա Աբզիանիձեն:
Ոստիկանության լրատվական բաժնից Armlur.am-ին հայտնեցին, որ նրանք Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Թե ինչ կասկածանքով են Վրաստանի քաղաքացիները բերման ենթարկել, նաև` այլ մանրամասներ, չհայտնեցին:
Նշենք, որ shamshyan.com-ի տեղեկություններով` Լ. Ալանիձեն «օրենքով գող» Լեկի Ռուստավսկին է: