Armenian text to speach

Փաստաբանն այլեվս չի պաշտպանի Վազգեն Խաչիկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այլևս չի պաշտպանի սոցիալական ոլորտի չարաշահումների գործով մեղադրյալ, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տիգրան Աթանեսյանը։
Փաստաբանի որոշումը պայամանավորվել է աշխատանքային զբաղվածությամբ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության և քննչական գլխավոր վարչությունների ծառայողները ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալել են սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին, վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանին, կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանին և վճարային ծառայության առաջատար մասնագետ-գանձապահ Վիգեն Գևորգյանին:
ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով։
 



Լրահոս