Ռոբերտ Քոչարյանի անվտանգության ծառայության պետի փեսան նոր պաշտոն ստացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, Վարդենիսի տուն-ինտերնատը վերջապես տնօրեն ունի: Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, նորանշանակ տնօրենը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության ծառայության նախկին պետի` վաղամեռիկ Գրիշա Սարգսյանի փեսան է, իսկ նրա եղբայրը ԱԺ պատգամավոր Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո) փեսան է:

Հիշեցնենք, որ այս պաշտոնի համար արդեն տևական ժամանակ է` լուրջ պայքար էր գնում: Շատերն են ձգտել զբաղեցնել Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենի աթոռը, սակայն մարդիկ մնացին, մեղմ ասած, անտրամաբանական իրավիճակում: Այս հանգամանքը մեր աղբյուրները բացատրում են նրանով, որ նորանշանակ տնօրենը` Պետրոսյան ազգանունով, Վարդենիսի բնակիչ չէ: Տպավորություն է, թե Պետրոսյանը «խոպան» է գնացել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդենիսի տուն-ինտերնատում անհաջողությունները շարունակ հաջորդում են մեկը մյուսին: Քիչ չէր այն, որ մինչ այս պահը «տուն-ինտերնատի վրա տնօրեն չէր գալիս», որոշ ժամանակ առաջ էլ անսպասելիոն աշխատավարձերն են կրճատվել: Հետագայում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հրահանգել էր, որ համապատասխան քննությունն ընթանար, հաշվարկներ արվեին` հասկանալու համար` ինչ խնդիր է իրականում ստեղծվել: Եվ պարզվել էր, որ պետք է աշխատողների գումարները հետ տրվեին:




Լրահոս