
Իսպանիայի Լա Լիգայի 34-րդ տուրում «Ռեալ»-ը 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Ալմերիա»-ի դարպասը: Այդ խաղից հետո մադրիդյան ակումբը Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի թիվը հասցրեց 102-ի:
2009/10թթ. մրցաշրջանից ի վեր Պրիմերայի վերջին 6 մրցաշրջաններում անընդմեջ «Արքայական ակումբ»-ը խփում է ավելի քան 100 գոլ: