Վանաձորի մոտ գտնվող անտառից 111 ծառ է հատել. հարուցվել է քրգործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 12-ին  ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Լոռիի տարածքային բաժնից ոստիկանության Վանաձորի բաժնում գրություն էր ստացվել, որ ս/թ մարտին իրենց աշխատակիցները Դարպաս գյուղի հյուսիս-արեւելյան մասում` Վանաձոր քաղաքի վարչական տարածքում, հայտնաբերել են անհայտ անձի կողմից ապօրինի հատված,  տարբեր տեսակի եւ տրամագծի 111 ծառ: Փաստի առթիվ օգոստոսի 15-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2009 թ. սեպտեմբերին, 23-ամյա Ջիվան Ս.-ն, Փամբակ գետի ափամերձ տարածքում գտնվող   տարածքից կտրել եւ սայլակով տեղափոխելով` գաղտնի հափշտակել է 10 ուռենի /1,27 խմ/: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս