
Հնդիկ գյուղացի Ռամաջիթ Ռագհավը 96 տարեկանում կրկնակի անգամ հայր է դարձել` գերազանցելով իր նախկին ռեկորդը: Նա առաջին անգամ հայր է դարձել 94 տարեկանում՝ դառնալով ամենածեր “երիտասարդ հայրը” Հնդկաստանում: Ռամաջիթը երիտասարդ տարիքում կուսակրոնության ուխտ է ընդունել, սակայն 10 տարի առաջ հանդիպել է մի կնոջ եւ սիրել նրան: Չնայած տարիքին` զույգը ամուսնացել է եւ որոշել երեխաներ ունենալ: Իր երկարակեցությունը հնդիկը բացատրում է ճիշտ կենսակերպով: Նա արթնանում է առավոտյան 5-ին, ամեն օր խմում է երկու լիտր կովի թարմ կաթ, իսկ նրա ուտելիքը կազմված է մրգերից եւ բանջարեղենից: