Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը գնելու համար նոր պայման է առաջ քաշել. մայիսին պայմանագիրը կնախաստորագրվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի առաջիկա Մոսկվա կատարելիք այցի ժամանակ, որը նախատեսված է մայիսի 9-ից 10-ը, ՌԴ մայրաքաղաքում նախատեսվում է նախաստորագրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետոմսերը` ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությանը վաճառելու մասին պայմանագիրը: Սակայն գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի ամռան երկրորդ կեսից ոչ շուտ:

Բանն այն է, որ ՀԷՑ-ի նոր սեփականատերը ցանկանում է, որ ինքը կապ չունենա էլէներգիայի սակագնի բարձրացման հետ, եւ հանրության մոտ այնպիսի տպավորություն չստեղծվի, որ նոր սեփականատերը եկավ եւ թանկացրեց «լույսի գինը»: Այսինքն՝ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի եւ այն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատմանը կներկայացվի, երբ արդեն էլէներգիայի նոր սակագները կիրառության մեջ մտած կլինեն»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս