«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բավական երկար ժամանակ է, ինչ համառ լուրեր են շրջանառվում ՀՀԿ-ի ՀՅԴ-ի կոալիցիա կազմելու հնարավորության մասին: Կողմերն իրենք եւս նման հնարավորությունն առանձնապես չեն հերքում: Իսկ ժամանակն անցնում է, բայց կոալիցիան չի կայանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կոալիցիայի չկայացման պատճառը ՀՅԴ-ին տրվելիք նախարարական պորտֆելների շուրջ տարաձայնություններն են: ՀՀԿ-ն պատրաստ է ապագա կոալիցիոն գործընկերոջը տալ գյուղատնտեսության, կրթության եւ գիտության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնները:
Սակայն ՀՅԴ-ն համարում է, որ այդ պորտֆելներն իրենցից ոչինչ չեն ներկայացնում, եւ ուրիշ պաշտոններ է ցանկանում ստանալ: Մասնավորապես, ՀՅԴ-ն ցանկանում է ստանալ էներգետիկայի եւ բնական պաշարների, էկոնոմիկայի ու տրանսպորտի եւ կապի նախարարների պաշտոնները: Ավելին, ըստ լուրերի, առաջին երկու պորտֆելների մասով ՀՀԿ-ն, կարծես թե, արդեն իսկ համաձայնել է, չլուծված է մնում միայն տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնի հարցը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: