Գաբրիել Ղազարյանը, գերադասելով նախարարի աթոռը, հրաժարվեց իր քաղաքական ծնողից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, գերադասելով նախարարի աթոռը, այժմ արդեն հրաժարվում է, որ երբեւէ կապ է ունեցել ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի հետ: Մինչդեռ նա մինչեւ նախարար նշանակվելը, վերջին չորս տարում աշխատել է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեում, այսինքն՝ եղել է Գագիկ Ծառուկյանի ենթական, քանի որ նա է այդ մարմնի նախագահը:

«Ժողովուրդ»-ը երեկ նախարարից փորձել է պարզել, թե Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալուց հետո ինչու հրաժարական չի ներկայացրել, քանի որ համընդհանուր ընկալում կա, որ Ղազարյանն այդ պաշտոնում նշանակվել է որպես ԲՀԿ եւ հատկապես Գագիկ Ծառուկյանի վստահությունը վայելող անձ, եւ հենց վերջինս է նրա թեկնածությունն առաջարկել նախարարի պաշտոնում: Սակայն Ղազարյանը կտրականապես հերքեց առնչությունն իր քաղաքական ծնողի՝ Ծառուկյանի հետ. «Դուք չարաչար սխալվում եք, ես ներկայացվել եմ ՀՀ վարչապետի կողմից, եւ որոշումը կայացրել է երկրի նախագահը, ինչի՞ մասին է խոսքը»,- ասել է Ղազարյանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս