«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Երեւանի Աբովյան փողոցից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ «օրենքով գող», 35-ամյա Լուկա Ալանիձեն եւ քրեական հեղինակություն, 31-ամյա Լաշա Աբզիանիձեն: Այս անձանց բերման ենթարկելու փաստը Վրաստանում տարակուսանքի տեղիք է տվել, քանի որ նրանք որեւէ քրեական գործի շրջանակներում չեն հետախուզվում, եւ իրավական տեսանկյունից նրանց բերման ենթարկելու առիթ պետք է որ չլիներ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հայ իրավապահները Լուկա Ալանիձեին եւ Լաշա Աբզիանիձեին բերման են ենթարկել, որպեսզի հասկանան նրանց` Հայաստան այցելելու նպատակը: Նրանց կարճ ժամանակ անց, մի քանի հարցեր տալուց հետո, ազատ են արձակել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: