«Էդ մի տեղ բախտս չի բերե, մնա` հետո». Մանվել Գրիգորյանն ու Քիմ Քարդաշյանը Երուսաղեմում նո՞ւյն հյուրանոցում են հանգրվանել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Լուրեր տարածվեցին, որ Երուսաղեմում գտնվելիս Դուք ու Քիմ Քարդաշյանը նույն հյուրանոցում եք հանգրվանել, այո՞,- հարցրինք գեներալ Մանվելին, որը վերջերս Սեյրան Սարոյանի և Սյունիքի մարզպետի հետ ուխտագնացության էր մեկնել: «Ես հյուրանոցում չեմ մնացե, ընդեղ հարազատներ ունեմ, երկրապահներ կային, իրենց տանն եմ մնացե»: Քիմին չե՜ք տեսել: «Չէ, բայց Քիմն ընդեղ էլե՞րա»: Հա: «Ըստե էլ են ասըմ՝ էլերա: Չէ, չեմ տեսե, այ, էդ մի տեղ բախտս չի բերե, մնա` հետո»: Կուզեի՞ք տեսնել: «Հայ մարդ ա, տելեվիզորով-մելեվիզորով մեկ-մեկ ցույց են տալըմ, նայում ենք»:

Ձեզ դո՞ւր է գալիս: «Ինձ Քեմելն ա դուր գալի»: Ո՞վ է Քեմելը: «Դե, սիգարետ ա, ասում ա` Քեմելն էլ ա ինձ դուր գալի, բայց դե որ չեմ ծխում, ծխելը թարգեր եմ, բայց դե` մեկ ա, Քեմելն էլ ա ինձ դուր գալի»: Սարոյանն է՞լ էր Ձեզ հետ, վերադարձե՞լ է: «Չէ, բուժում ուներ»: Մնաց Երուսաղեմո՞ւմ: «Չէ, Օդեսա ա»: Օդեսայում բիզնես էլ ունի, չէ՞: «Չէ, ընտանիքն է էնտեղ, դրա խմա գացեր ա ընդեղ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս