«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար բաց մրցույթը կանցկացվի այս տարվա հունիսի 19-ին: Հոգաբարձուների խորհրդի քարտուղարին հանձնարարվել է ԵՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգով սահմանված կարգով եւ ժամկետներում ապահովել մրցույթի անցկացման մասին հայտարարության հրապարակման, թեկնածուների հայտերի եւ անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը:
«Ժողովուրդ»-ը ԵՊՀ-ի գործող ռեկտոր Արամ Սիմոնյանից հետաքրքրվեց՝ նա մտադի՞ր է իր թեկնածությունն առաջադրել, թե՞ ոչ: «Երբ կլինի պաշտոնական հայտարարություն, այն ժամանակ Դուք կիմանաք իմ որոշման մասին»: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն ապրիլի 29-ին այցելել էր Երեւանի պետական համալսարան եւ մասնակցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ 2015 թվականի անդրանիկ նիստին: Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվել է Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: