«Ժամանակ» թերթը գրում է. «Աժ աշխատակազմի մեր լավատեղյակ աղբյուրը երեկ մեզ տեղեկացրեց, որ Աժ ՕԵԿ, ՀՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարների նախկին Toyota Camry մեքենաները փոխելու համար գնվել է 5 Nissan Sentra մեքենա: Նոր ծառայողական մեքենա չեն ստացել միայն ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունները։ Նշենք, որ մինչև այժմ մեր պետության ավտոպարկը համալրվում էր հիմնականում Toyota մակնիշի մեքենաներով:
Իսկ այս ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին: Գնելով ոչ թե Toyota ներ, այլ Nissan-ներ, իշխանությունը կարծես թե ցույց է տալիս, որ ինքը ազատ է ընտրության հարցում, և պարտադիր չէ, որ ամբողջ պետական բյուջեն ուղղվի Քոչարյանների բիզնեսի բարգավաճմանը: ՀՀ Nissan-ներ ներմուծում է Կարեն Շահմուրադյանը, ով ՀՅԴ համամասնական ցուցակի 10-րդ համարն է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։