Որքան է կազմում ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադ) ունեցվածքը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը, ով հայտնի է որպես Դերժավայի Արկադ, 2014 թ.-ի համար հայտարարագրել է 1 մլրդ 127 մլն 423 հազար դրամի փոխառություն, այսինքն՝ ուրիշին պարտքով տրված գումար: Նրա դրամական միջոցները կազմել են 3 մլն 931 հազար դրամ: Անցած տարի նրա եկամուտները կազմել են 792 մլն 597 հազար դրամ, որից նրա պատգամավորական աշխատավարձը կազմել է 5 մլն 896 հազար դրամը:

Իսկ 783 մլն 500 հազար նա ստացել է որպես նվիրատվություն: 3 մլն 201 հազար դրամի եկամուտն էլ հայտարարագրել է որպես ինչ-որ տարածքի վարձավճար»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս