Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ մայիսի 30-ին տեղի կունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համագումարը: Այս առնչությամբ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել, որն էլ ներկայացնում ենք ստորև.
«Սկսվում է մի իսկապես կարևոր գործընթաց, որն ըստ էության բաց հրավեր է յուրաքանչյուրին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հիմա արդեն մի միջավայր է, ուր տեղի են ունենում լրջագույն բովանդակային բանավեճեր, որոնք բնույթով ինտելեկտուալ են, ձեւով՝ կրքոտ, էության մեջ սկզբունքային:
Մենք չենք ուզում ձեւավորել մի միջավայր, որը զերծ է հակասություններից: Մենք ուզում ենք ձեւավորել մի միջավայր, որտեղ հակասությունները լուծվում են իրար լսելու, փոխադարձ հարգանքի, փաստերի ու փաստարկումների միջոցով: Հույս ունեմ Ձեզնից շատերը կմիանան այս չափազանց կարեւոր եւ ապագայի առումով վճռորոշ խոսակցությանը»: