
Մայիսի 1-ին, ժամը 00.51-ին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 34 CL 666 պետհամարանիշի (վարորդ Գ. Ա.) և «Նիսսան» մակնիշի 34 AP 631 պետհամարանիշի (վարորդ Մ. Ա.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնների փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները: