Այսօր` Աշխատավորների միջազգային օրը, «Նաիրիտ» գործարանի մի շարք աշխատակիցներ հավաքվել են Ազատության հրապարակում, որից հետո պատրաստվում են երթ անել:
Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Ազատության հրապարակում այս պահին մեծ թվով նաիրիտցիներ են հավաքվել: Նշենք, որ քիչ անց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պետք է միջոցառում տեղի ունենա, որին մասնակցելու է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նաիրիտցիները, տեղյակ լինելով այդ մասին, ցանկանում են գնալ շենքի մուտքի մոտ, որպեսզի կարողանան տեսնել Սերժ Սարգսյանին, սակայն ոստիկանները նրանց չեն թողնում` պատճառաբանելով, թե միջոցառում է տեղի ունենալու և նաիրիտցիները կխանգարեն:
Մեր թղթակիցն Ազատության հրապարակից հայտնում է, որ այս պահին նաիրիտցիները փորձում են ընդհանուր հայտարարի գալ ոստիկանների հետ: