Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը տեւական ժամանակ է՝ թափուր է: Մինչ այդ այս պաշտոնը զբաղեցնում էր Ս. Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, որն ԱԺ ընտրություններից առաջ հրաժարական տվեց՝ ստանձնելով ՀՀԿ նախընտրական շտաբի պետի տեղակալի պաշտոնը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու է առայսօր թափուր այս պաշտոնը, եւ երբ են պատրաստվում նոր մարդու նշանակել, Ս. Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն ընդհանրական պատասխան տվեց. «ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակիցների եւ նրանց զբաղեցրած պաշտոնների վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք գտնել ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: Նոր նշանակումների վերաբերյալ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը պատշաճ կարգով եւ ժամանակին տեղեկացնում է»:
ԹԱՓՈՒՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ