«Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ մայիսի երկրորդ կեսին, երբ արդեն լիարժեք ավարտված կլինեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառումները, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ Կառավարության կազմում էական փոփոխություններ կլինեն:
Գլխավոր պատճառը երկրում առկա տնտեսական ճգնաժամն ու ներդրումների պակասն է: Առկա խնդիրների և կառավարության հրաժարականի հավանականության մասին Armlur.am-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ:
Մեզ հետ զրույցում նա ընդգծեց, որ անձերը մեծ հաշվով ոչինչ չեն փոխում, և այստեղ համակարգային փոփոխություններ են պետք: «Անձերը որևէ բան չեն փոխում, մոտեցումները պետք է փոխվեն, պետք է կառավարման մոդելը փոխենք», – ընդգծեց նա:
Մեր ճշտող հարցին, թե ի վերջո, կառավարության աշխատանքը հույսեր ներշնչո՞ւմ է, պատգամավորը պատասխանեց. «Ցանկություն ունեն, բայց շատ բան չի ստացվում: Կառավարման հիմքում մոդելի փոփոխության խնդիրը դրված չէ»: