Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է կառավարության նոր նախարարների թեկնածուներին: Երկրի պատմության մեջ առաջին անգամ Պաշտպանության նախարար կդառնա կին:
Ռազմական գերատեսչությունը կղեկավարի 42-ամյա Թինա Խիդաշելին, Բնական ռեսուրսների նախարարի պաշտոնը կզղբաղեցնի Գիգլա Ագուլաշվիլին, իսկ Սպորտի ու երիտասարդության նախարարի պաշտոնն առաջարկվել է Տարիել Խիչիկաշվիլիին:
Մնացած նախարարները պահպանել են իրենց պաշտոնները:
Այժմ երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պետք է ներկայացնի կառավարության նոր կազմը երկրի խորհրդարանին՝ վստահության քվե ստանալու համար: