ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ նախօրեին Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մի շարք պատգամավորների հետ Լոռու մարզից Երեւան վերադառնալիս կանգ է առել Ապարանի մոտ կառուցվող Սուրբ Խաչ հույսի բաց խորանի մոտ՝ մոմ վառելու համար: Եւ այնտեղ նա պատահաբար հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Այս տեղեկությունները հաստատեց նաեւ գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը. «Այո՛, այնտեղ պատահական հանդիպել են: Գլխավոր դատախազը ուղղակի գնացել էր տեսնելու ընթացող աշխատանքները, որովհետեւ այդ խորանի կառուցման մտահղացման հեղինակն է»:




Լրահոս