Նաիրիտցիները մեկ ամսվա աշխատավարձ են ստացել, սակայն պայքարը չեն դադարեցնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր հավաքվել են Ազատության հրապարակում և պատրաստվում են երթ անցկացնել:

Նրանց ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ ապրիլի 28-ին իրենք ստացել են խոստացված մեկ ամսվա աշխատավարձը: Նա դժվարացավ ասել` այսօրվանից սկսելու են ամենօրյա ակցիաները, թե ոչ, սակայն ընդգծեց, թե նաիրիտցիները, միևնույն է, չեն լռելու և շարունակելու են իրենց պայքարը: Նա նշեց, թե աշխատակիցներով իրենք կհավաքվեն և կորոշեն իրենց հետագա անելիքները:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն ակնարկին, թե հնարավոր է «Նաիրիտ»-ը վերագործարկել, մեր զրուցակիցը նշեց, որ իրենք աշխատակիցներով փաստարկված ներկայացրել են կառավարությանը, որ 50-60 մլն դոլարով հնարավոր է Նաիրիտը վերագործարկել:




Լրահոս