Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել: Գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով սակարկությունների գները:
Մոսկվայի ժամանակով ժամը 8:30-ի դրությամբ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.39%-ով՝ կազմելով 66.54 դոլար` մեկ բարելի համար:
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները նվազել են 0.07%-ով և վաճառվում էին մեկ բարելի համար 59.67 դոլարով: