Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է «փուչիկների գործով» դատական նիստը: Հիշեցնենք, որ այս գործով անցնող միակ ամբաստանյալը Սերոբ Բոզոյանն է, որն ընդունել է մեղքը եւ խնդրել իրեն դատել արագացված կարգով: Երեկ գործն արդեն հասել է ճառերի փուլ, եւ մեղադրողը պահանջել է ամբաստանյալին դատապարտել 1 տարվա ազատազրկման: Հաջորդ՝ հոկտեմբերի 17-ին կայանալիք նիստում իր ճառը կասի պաշտպանական կողմը, իսկ ամբաստանյալը կօգտվի նաեւ իր վերջին խոսքի իրավունքից: Չի բացառվում, որ դատարանը Սերոբին հենց մեկ տարվա ազատազրկման էլ դատապարտի եւ պայմանականորեն այն չկիրառի՝ մեղավորին ուղղակի «գալչկայի» համար պատժելու համար, քանի որ ենթադրվում էր՝ պատժվողները պետք է ավելի շատ լինեին՝ սկսած նախագահի անվտանգությունն ապահովողներից, իսկ գործը պետք է վարեր ոչ թե ոստիկանությունը, այլ ԱԱԾ-ն: Դրա համար առնվազն մեկ պատճառ կար. փուչիկները պայթել էին Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցության՝ մայիսի 4-ի նախընտրական հանդիպման ժամանակ: Այդուհանդերձ, ամեն ինչ «կոտրվեց» միայն փուչիկները լիցքավորած Սերոբի գլխին:
ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՎ ԿԱԶԱՏԵ՞Ն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ