Լարված իրավիճակ Ազատության հրապարակում. նաիրիտցիները բախվեցին ոստիկաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին Ազատության հրապարակում իրավիճակը լարված է: Նաիրիտցիները փորձում են մոտենալ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին, սակայն ոստիկանները չեն թողնում:

Հիշեցնենք, որ Oպերայի շենքում պետք է տեղի ունենա միջոցառում, որին մասնակցելու է Սերժ Սարգսյանը և նաիրիտցիներն էլ ցանկանում են հանդիպել նրան:  Մեր թղթակիցը հայտնում է, որ ոստիկանները շղթա են կազմել և նաիրիտցիներին հրելով փորձում են հեռացնել շենքի մոտից:

Ակցիայի վայրում են գտնվում նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և կարմիր բերետավորները: Մեր թղթակիցը հաղորդում է, որ նաիրիտցիները չեն հանձնվում և ոստիկանների հետ բախումների ժամանակ հնչեցնում են նաև վիրավորանքներ:




Լրահոս