
Armlur.am-ի տեղեկություններով, երեկ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Արճիս գյուղում հայտնաբերվել է գյուղի 57-ամյա բնակիչ Գրիշա Միկիչյանի դին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, տղամարդու դին գտնվել է իր տան մերձակայքում գտնվող այգում:
Armlur.am-ի հետ զրույցում Արճիսի համայնքապետ Սեյրան Միկիչյանը հայտնեց, որ մահացած տղամարդն ավելի քան 30 տարի տառապում էր էպիլեպսիա հիվանդությամբ, սակայն մահվան պատճառը, ըստ նախնական տեղեկությունների, ինֆարկտն է. «Ամբողջությամբ սևացած է եղել: Հավանաբար ինֆարկտից է մահացել: Միայնակ էր ապրում: Կինը տարիներ առաջ է մահացել, տղաներն ու աղջիկներն էլ ամուսնացել, գնացել են Ռուսաստան»:
Մեր զրուցակիցը պատմեց, որ դեպքի ժամանակ Գրիշա Միկիչյանը խոտ հնձելիս է եղել, և, իր տեղեկություններով, դիակի վրա բռնության հետքեր չեն եղել:
Նշենք, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: