«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը համացանցում տեղադրել է քաղաքացիական հագուստով 15 մարդու մահապատժի ենթարկելու տեսանյութը: Ահաբեկիչները հայտարարել են, որ դրանք Եմենի զինվորներն են, իսկ մահապատիժն իրականացվել է Եմենի հարվում տեղակայված Շաբվա նահանգում:
ԻՊ լայնածավալ էքսպանսիան դարձել է 2014 թ. համաշխարհային խնդիրներից մեկը: ԿՀՎ տվյալների համաձայն՝ խմբավորումը շուրջ 30 հազար զինյալից է բաղկացած: Խմբավորման բջիջներ կան Լիբիայում, Եմենում ու Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի այլ երկրներում:
Խմբավորումը պարբերաբար հրապարակային զանգվածային մահապատիժներ է իրականանցում, որոնք նկարահանում ու տեղադրում է համացանցում: