Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է մայիս ամսվա լավագույն 100 շախմատիստների ցուցակը: Ցուցակում Արոնյանը 10-րդ տեղում է:
Առաջատարն անփոփոխ է` աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսեն: Լավագույնների շարքում ընդգրկվել են նաև Վիշի Անանդը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վեսելին Տոպալովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը և Անիշ Գիրին: