100-ամյա միլիոնատեր Ռոքֆելերը 6-րդ անգամ սրտի վիրահատություն է տարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի միլիարդատեր Դևիդ Ռոքֆելերը, ով հունիս ամսին դարձել է 100 տարեկան, 6-րդ անգամ տարել է սրտի փոխպատվաստում: Նման առաջին վիրահատությունը նրան արել են 61 տարեկանում` ավտովթարից հետո:

Այս անգամ սրտի փոխպատվաստման վիրահատությունն անցկացրել են մասնավոր վիրաբույժները: Վիրահատությունը տևել է 6 ժամ և արդեն մեկ օր անց Ռոքֆելերը մամուլի ասուլիս է անցկացրել, հայտնում է «Ռոսսիա 24» հեռուստաալիքը:

Շփվելով լրագրողների հետ՝ նա պատմել է, որ պլանավորում է ապրել մինչև 200 տարեկան, իսկ իր երկարակեցությունը նա բացատրում է կյանքի հանդեպ սիրով:




Լրահոս