Armenian text to speach

Հայաստանը դարձավ «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ապրիլի 28-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության ներկայացուցիչներին, որպես դեպոզիտարի, հանձնեց «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի կանոնադրության ընդունման վերաբերյալ փաստաթուղթը, որով նշանավորվեց Հայաստանի Հանրապետության անդամակցությունը նշյալ կազմակերպությանը` փաստաթղթի հանձնման օրվանից սկսած:

Փաստաթղթի հանձնման արարողությանը ներկա էր նաև «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի գլխավոր քարտուղար Քրիստոֆ Բերնասկոնին:




Լրահոս