Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 54 համայնքներում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնցից 49-ում՝ համայնքի ղեկավարի ընտրություններ: Դրանց արդյունքում 49 համայնքների ղեկավարներից տասնհինգը փոխվեցին: Այդ համայնքների գործող ղեկավարների լիազորությունների ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 19-ին: Սակայն չընտրված համայնքապետերի մեծամասնությունն այլեւս աշխատանքի չի ներկայանում: Փաստորեն, մարզի համայնքների գրեթե քառորդ մասում ժամանակավոր անիշխանություն է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
Տավուշ