Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների և ոստիկանության Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 30-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Խանջյան փողոցում գտնվող շախմատի տան հետնամասում նռնակ և ատրճանակ է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է «PERFECTA FBI 8000» տիպի 8 մմ տրամաչափի գազային ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, և 7,62 տրամաչափի 50 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: