Ռուսաստանն այսօր կրկին ապացուցում է ցանկացած մարտահրավերի դիմակայելու ու ամենաբարդ խնդիրները լուծելու իր ունակությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Աշխատանքի հերոսների» պրագևատրման արարողության ժամանակ:
Պետության ղեկավարը հիշեցրել է, որ միջոցառումն անցկացվում է հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև նշել է, որ միլիոնավոր աշխատավորներ արել են ամեն ինչ ռազմաճակատի համար և հենց անձնուրաց աշխատանքի շնորհիվ է կառուցվել երկիրը նաև Հայրենական մեծ պատերազմից հետո:
«Այսօր Ռուսաստանը կրկին ապացուցում է, որ կարող է դիմակայել ցանկացած մարտահրավերների, լուծել ամենաբարդ խնդիրները; Եվ ինչպես դա եղել բոլոր ժամանակներում երկրի առաջընթացն ապահովում են նրանք, ովքեր իրենց վրա են վերցնում պատասխանատվությունը, ովքեր հասկանում են, որ իրենց անձնական ջանքերից, աշխատանքի արդյունքներից է կախված ոչ միայն առանձին ձեռնարկությունների, քաղաքների ու գյուղերի բարեկեցությունը, այլ նաև ողջ երկիրնը»,- ասել է Պուտինը: