Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ մայրաքաղաքում անցկացվել է «Թենիսի Հայկական սփյուռքի գավաթի» հոբելյանական՝ 10-րդ առաջնությունը:
Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՌԴ թենիսի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Լազարևը և Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը, ում նախաձեռնությամբ էլ անցկացվում է գավաթի մրցաշարը:
Առաջին անգամ Երևանում կազմերպվող առաջնությանը մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի և մի շարք այլ երկրների պրոֆեսիոնալ մարզիկներ, ինչպես նաև սիրողական թենիսով զբաղվողներ: Մեծահասակների խմբում 44 մարզիկ՝ 22 զույգերով և 15 պատանիներ, պայքարելու են հաղթական գավաթի համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կարևորելով առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների նախաձեռնումն ու անցկացումը, մասնակիցներին հաջող մրցելույթներ և հաղթանակ է մաղթել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն