Մայիսի 1-ից «Sanitek s.a.r.l» ընկերությունը աղբահանության և սանմաքրման ծառայություններ է մատուցում նաև մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում: Վարչական շրջանի տարածքում նախկին 450 լիտր տարողությամբ թվով 300 հին աղբամանների փոխարեն տեղադրվել են 1100 լիտր տարողությամբ թվով 500 նոր աղբամաններ, որոնք համապատասխանում են սահմանված ժամանակակից չափանիշներին: Աշխատանքներում կներգրավվեն տարբեր տեսակի մեքենասարքավորումներ, որոնց օգտագործմամբ սանմաքրման և աղբահանության պատշաճ գործառույթներ կիրականացվեն ինչպես գլխավոր ու երկրորդական փողոցներում, այնպես էլ այգիներում ու բակային տարածքներում:
Աջափնյակը մայրաքաղաքի թվով 3-րդ վարչական շրջանն է, ուր «Sanitek s.a.r.l» ընկերությունը աղբահանության և սանմաքրման ծառայություններ է մատուցում: Մեկնարկը տրվել էր 2014 թվականի դեկտեմբերի 1-ին` Կենտրոն վարչական շրջանից, այնուհետ, 2015 թվականի մարտի 1-ից ընկերությունը մասնագիտական գործառույթներ է իրականացնում նաև Դավթաշեն վարչական շրջանում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն