Թուրքիայում հատուկ ջոկատայինները դաժանորեն ցրել են բողոքի ցույցը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլում հատուկ ջոկատայիններն արցունքաբեր գազ են օգտագործել՝ Աշխատավորների  համերաշխության օրվան նվիրված բողոքի ցույցերը ցրելու համար, գրում է Lenta.ru-ն:

Փակված են քաղաքի կենտրոն տանող բոլոր ճանապարհները, ինչը սահմանափակել է հասարակական տրանսպորտի երթևեկությունը:

Շուրջ 2000 մարդ հավաքվել է Բեշիկթաշի շրջանում՝ ցանկանալով երթով հասնել Թաքսիմի հրապարակ, որը քաղաքի իշխանությունների որոշմամբ մեկ օրով փակվել էր զանգվածային ցանկացած միջոցառումների համար:

n_81804_1

Չնայած արգելքին, ցուցարարները սկսել են շարժվել դեպի Թաքսիմի հրապարակ: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, ի պատասխան ցուցարարները սկսել են հրկիզվող նյութով շշեր նետել:

a2n36t4ngsdgw

Իսկ բուն հրապարակում ներխուժած Թուրքիայի Կոմունիստական կուսակցության ակտիվիստների խմբի ու իրավապահ մարմինների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Ձերբակալվել է 5 մարդ:

n_81804_1 (1)

D010939290

cccDSC_0069

32642yDSC_000002

29098973

201505011112_mudaha




Լրահոս